Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով հրավիրվել է ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Հասարակություն

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՔԾ լրատվական ծառայությունը։ Գևորգ Կոստանյանը այս պահին գտնվում է արտերկրում, և տեղեկացրել է, որ 15-20 օրվա ընթացքում կներկայանա ՀՔԾ։

Այն հարցին, թե Մարտի 1-ի գործով Կոստանյանը մեղադրյալի՞ կարգավիճակ ունի, ՀՔԾ-ից պատասխանեցին, որ այս պահին այլ մանրամասներ հաղորդել չեն կարող և առաջիկայում կտեղեկացնեն։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Գործով շոշափվում են նաև նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ու նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի անունները։