Արամ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի մասնակցությամբ դատարանի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է։ Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

Քրեական գործի հարուցումը մերժվել է սեպտեմբերի 20-ին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների վերաբերյալ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած դատական նիստից հետո՝ դատարանի մոտից, բերման  էր ենթարկվել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ մի կնոջ հարվածելու համար։