Ուժեղ երկրաշարժ՝ Ինդոնեզիայում․ առնվազն 20 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Ինդոնեզիայում սեպտեմբերի 26-ին 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, առնվազն 20 մարդ մահացել է:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատումներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Մալուկու նահանգի Ամբոն քաղաքից 37 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 29 կմ խորությամբ:

Երկրաշարժից հետո առնվազն երկու տասնյակ հետցնցումներ են գրանցվել, որոնցից մեկը՝ 5.6 մագնիտուդ հզորությամբ:

Տարերային աղետի հետևանքով տներ և հասարակական կառույցներ են ավերվել, այդ թվում՝ կառավարական և համալսարանական շենքեր:  

Հաղորդվում է, որ ավելի քան 2000 մարդ առանց տուն է մնացել: Մի քանի շրջանում հոսանքազրկումներ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։