Մոսկվա-Եկատերինբուրգ չվերթի օդանավին թռչունների երամ է բախվել. թռիչքը չի ընդհատվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 27, 24News

TASS_17500891

«Ուրալյան ավիաընկերություններ»-ի  А-319 Մոսկվա-Եկատերինբուրգ չվերթի օդանավին թռչունների երամ է բախվել: Դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան «Դոմոդեդովո» օդանավակայանում, թռիչքի ժամանակ:

Հաղորդվում է, որ անձնակազմն անմիջապես գնահատել է իրավիճակը և որոշում է ընդունել շարունակել թռիչքը: Օդանավը բարեհաջող հասել է Եկատերինբուրգ:  Վայրէջքից հետո մասնագետները հետազոտել են ինքնաթիռը և արձանագրել են, որ երամը բախվել է երկրորդ օդաչուի դիմապակուն և կողային ապակուն: