Վլադիմիր Գասպարյանի արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական. դատախազություն

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Վլադիմիր

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական։ Այդ մասին նրա պաշտպանի բողոքին ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։ Պաշտպանի գրառումը՝ ստորև․

«Գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին մեր բողոքին ի պատասխան այսօր ստացել ենք սույն գրությունը, որը նախատեսված չէ գործող քրեադատավարական օրենքով: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ առաջադրված մեղադրանքը սխալ է և գլխավոր դատախազությունում ունեն նույնպիսի կարծիք: Չգիտեմ ինչ ցուցում է տրված քննիչին, բայց վստահ եմ, որ այս քրեական հետապնդումը չունի որևէ հիմք և ակնհայտ անօրինական է»:

Հիշեցնենք, որ 2019 թ. սեպտեմբերի 19–ին որոշում է կայացվել Վլադիմիր Գասպարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 375–րդ հոդվածի 2–րդ մասով (իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է  նյութական ծանր հետևանքներ):

Ներկայումս Վլադիմիր Գասպարյանի առնչությամբ քրգործեր են քննվում նաև ԱԱԾ–ում և ՀՔԾ–ում։ Գասպարյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի միայն ՔԿ–ում քննվող գործով։