Վերաքննիչը քննում է Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 27, 24News

Գագիկ Խաչատրյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ մեկնարկեց առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին. երեք օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

Նրան եւ եղբորորդուն առաջադրված մեղադրանքն առնչվում է  Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար եւ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news