Տիգրան Սարգսանն ու Ղրղզստանի նախագահը քննարկել են ԵԱՏՄ զարգացման հեռանկարները

ԵՐԵՒԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Տիգրան Սարգսյան Ղրղզստան

Ղրղզստանի նախագահ Սոորնբայ Ժէէնբեկովն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Բիշքեքում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ, ում հետ քննարկել է ԵԱՏՄ զարգացման հեռանկարները։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամլո ծառայությունը։ 

«Ղրզստանի նախագահն կարևորել է ԵԱՏՄ-ի անդամ երկրների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացումն ու բիզնեսի համար բոլոր խոչընդոտների վերացումը», - ասել է Սոորնբայ Ժէէնբեկովը։ 

Ըստ Ղրղզստանի նախագահի, ընդամենը 5 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն ապացուցեց, որ կայացած ու արդյունավետ տնտեսական միություն է։ 

ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ ԵԱՏՄ-ում աշխատանքային համակարգն ամբողջությամբ հնարավորություն է տալիս առաջացած խնդիրներն օպերատիվ լուծելու համար։ 

Սարգսյանն ու Ժէէնբեկովը հանդիպման ընթացքում անդրադարձել են հոկտեմբերի 1-ին Երևանում ծրագրված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախապատրաստական աշխատանքներին։ 

Տիգրան Սարգսյան Ղրղզստանմեկ

Ղրղզստանի նախագահը նաև շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ Բիշքեքում կայացած «Եվրասիական շաբաթներ» միջոցառման հաջող ընթացքի առթիվ։ 

 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news