ՀՀ ԱԻՆ-ը շտաբային ուսումնավարժություն է անցկացրել Արարատի մարզում

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

.

ՀՀ Արարատի մարզում սեպտեմբերի 26-27-ը անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուսումնավարժությանը մասնակցել են Արարատի մարզի ԱԻ հանձնաժողովը, մարզի տարհանման հանձնաժողովը, Վարդաշեն և Գետազատ համայնքների ներկայացուցիչները:

Պլանի համաձայն՝ Վարդաշեն համայնքից իրականացվել է բնակչության տարհանում և տեղաբաշխում Գետազատ համայնքում ծավալած վրանային ավանում: