Եկել եմ ընթացքին հետևելու․ Փաշինյանը ժամանել է զորավարժությունների վայր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով ժամանել է ռազմավարական զորավարժությունների վայր: Նրան դիմավորել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Վարչապետին ուղեկցում էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրանք այցելել են հավաքի վայր, ապա ճաշարան:

 «Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետևելու»,- գրել է նա Facebook-ի իր էջում եւ ուղիղ եթեր մտել: