Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը համարում եմ անթույլատրելի. Պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Իրավական

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարվածը և այն համարել անթույլատրելի։

«Դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։

Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը՝ անկախ նրա կարգավիճակից. այն բարձրագույն արժեք է։

Մարդու արժանապատվությունն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է:

Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ», -նշվում է ՄԻՊ հայտարարության մեջ։