«Բարսելոնայի» կիսապաշտպանն առանց ակումբի գիտության հանդիպել է նախկին խաղացող Նեյմարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 28, 24News

arthur melo y neymar

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոն սեպտեմների 27-ին հանդիպել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ, հայտնում է Marca-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը բացասական արձագանք է տվել Արթուրի արարքին, քանի որ ֆուտբոլիստն իր մտադրության մասին չի հայտնել ակումբի ղեկավարությանը:

Հիշեցնենք, որ Նեյմարը Բարսելոնա էր ժամանել իր նախկին ակումբի՝ «Բարսելոնայի» դեմ դատավարությանը մասնակցելու նպատակով: