Սեպտեմբերի 29-30-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

արև

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝  15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Այդ մասին հայտնում է «Հայպետհիդրոմետ»  ծառայությունը։

Երեւանում սեպտեմբերի 28-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Սեպրեմբերի 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +25+27:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +15+20,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը՝ +15+20,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +24+26,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը`+1+6, ցերեկը՝ +15+20,

Լոռիում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +18+23,

Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի լեռներում գիշերը`+1+6, ցերեկը՝ +15+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը`+7+14, ցերեկը՝ +24+26,

Արարատում գիշերը`+7+10, ցերեկը՝ +25+27,

Արմավիրում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +25+27,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը՝ +15+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը՝ +25+27,

Սյունիքի հովիտներում` գիշերը`+6+11, ցերեկը՝ +26+29,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +19+23,

Արցախի հովիտներում՝ գիշերը՝ +9+12,  ցերեկը՝ +23+26,

Արցախի նախալեռներում՝ գիշերը՝ +6+8,  ցերեկը՝ +18+23: