Բացահայտե՞լ մարտի 1-ի գործը, թե՞ կարմիր գիծ քաշել և շարժվել առաջ․ հարցում փողոցներում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Մարտի 1-ի գործով օրեր առաջ մեղադրանք առաջադրվեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որից հետո ՀՔԾ հրավիրվեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ 24News-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ ծանոթանալու քաղաքացիների տեսակետին՝ պե՞տք է արդյոք վերանայել անցյալը և բացահայտել մարտի 1-ի գործը, թե՞ պետք է կարմիր գիծ քաշել և շարժվել առաջ։ 

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից շատերը նշեցին, որ քանի դեռ անցյալում կան մութ էջեր, հնարավոր չէ շարժվել առաջ, որովհետև մարտի 1-ի իրադարձություններին մասնակցած  մարդկանցից մի քանիսը իրենց կյանքն են զոհել, և ինչ-որ մեկը պետք է պատասխան տա դրա համար։

«Սա արվել է հանուն որոշ մարդկանց հարստացման, նրանց իշխանությունը միանշանակ պահելու համար, և այն հասարակությանը միայն զրկանքներ է տվել», - նշում են քաղաքացիները։ 

Ըստ նրանց՝ պետք է բացահայտվեն մարտի 1-ի գործի կազմակերպիչները, ինչպես նաև հրաման տվողները։ 

Մի քանի քաղաքացիներ էլ կարծում են, որ միգուցե ավելի ճիշտ կլինի գիծ քաշել և շարժվել առաջ, բայց դրան զուգահեռ չպետք է մոռանալ կատարվածը։