Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Գագիկ

Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր որոշեց մերժել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանների միջնորդությունը։ Ըստ դատավորի որոշման՝ Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Ավելի վաղ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը և բողոքարկել էր նրան կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրգործով մեղադրյալ էր ներգրավվել Քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը), ապա մեղադրյալ ներգրավվեց նաև ԱԱԾ-ում հարուցված մեկ այլ քրեական գործով` կապված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու հետ: Նրա վերաբերյալ երկու քրեական գործերն այս պահին քննվում են մեկ վարույթում:

Այս քրեական գործի շրջանակներում կալանավորված է նաև նրա եղբորորդին՝ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանը: