Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ Ա սերիայի շրջանակում կայացած «Լեչչեի» դեմ խաղում վնասվածք էր ստացել և փոխարինվել հանդիպման 87-րդ րոպեին։

Ինչպես փոխանցում է Il Tempo պարբերականը, հայազգի ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ, և կիսապաշտպանը կկարողանա մասնակցել  Եվրոպա լիգայի շրջանակում կայանալիք  «Ռոմայի» առաջիկա խաղին: Մխիթարյանի թիմը հոկտեմբերի երեքին մրցելու է «Վոլֆսբերգերի» հետ։ 

Հիշեցնենք, որ երեկվա խաղում «Ռոման» հյուրընկալվելիս կարողացավ 0-1 հաշվով հաղթանակ կորզել։ Խաղի 56-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցվումից հետո հանդիպման միակ գնդակը խփել էր Էդին Ջեկոն։