Niva-ով հետապնդելով BMW-ին, հարվածել և կողաշրջել են այն և ծեծի ենթարկել վարորդին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Հասարակություն

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղից դեպի Կոտայքի մարզի Արզական գյուղ գնալիս, Նորաշեն գյուղի բնակիչներ՝ ոմն Հենդոն իր տղաների հետ, ոմն Գերասը հետապնդել են Արզական գյուղի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Թ.-ին, որի ժամանակ կրակոցներ են արձակել, իսկ այնուհետև, հասնելով Հովհաննես Թ.-ին, իրենց ավտոմեքենայով հարվածել են Հովհաննես Թ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ մեքենան կողաշրջվել է, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դրանից հետո վերջիններս կողաշրջված ավտոմեքենայից դուրս են բերել Հովհաննես Թ.-ին և ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news