Գարեգին Բ-ն ընդունել է ԱՄՆ սենատոր Ֆրանկ Փալոնեին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

քաղաքական

Սեպտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեին:

Նորին Սրբությունը, ողջունելով պրն. Ֆրանկ Փալոնեի հերթական այցը Մայր Աթոռ, գնահատանքով անդրադարձ կատարեց հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում վերջինիս ներդրած հետեւողական ջանքերին եւ Հայաստանի կողմից հաղթահարվող դժվարությունների նկատմամբ ցուցաբերած ուշադրությանը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահը խոսեցին Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի եւ քրիստոնեական համայքների նվազման խնդրի մասին, ինչպես նաեւ անդրադարձան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերներին եւ Եկեղեցի-պետություն հարաբերություններին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց սենատորին: