Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն՝ մասնակցելու Բիշքեկում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդիանացիոն խորհրդի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական նիստերի աշխատանքներին:  

«ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 29-րդ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Կոորդիանացիոն խորհրդի 2018թ. գործունեության արդյունքները, հանցավորության դեմ պայքարում համատեղ ծրագրերով նախանշված գործողությունների ընթացքին վերաբերող հարցեր, դատախազական լիազորությունների տարբեր ասպեկտներին առնչվող խնդիրների շրջանակներում իրականացնել փորձի փոխանակում: Անդրադրաձ կկատարվի նաև հանցավորության դեմ պայքարի շրջանակներում միջազգային պայմանագրերի իրականացման արդյունավետությանը:  

ՇՀԿ անդամ երկրների գլխավոր դատախազների հերթական նիստի օրակարգում կքննարկվեն մաքսանենգությանը, թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը հակազդման ոլորտում մասնակից և գործընկեր հանդիսացող երկրների համագործակցության ամրապնդման մեխանիզմների կատարելագործան խնդիրը:   Արթուր Դավթյանը երկու նիստերին էլ հանդես կգա ելույթներով:   Այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա մասնակից երկրների գլխավոր դատախազների, պատվիրակությունների ղեկավարների հետ: Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Նիգմաթիլլա Իյուլդաշևի հետ հանդիպման արդյունքում նախատեսվում է երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրում»,- ասված է հաղորդագրությունում: