Արարատի մարզում փորձել էին բացել կրպակի դուռը, սակայն գործել էր անվտանգության համակարգը

 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 30, 24News

ոստիկանություն64854

Սեպտեմբերի 29-ին` ժամը 04.50-ին, ոստիկանության Արարատի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքում գտնվող կրպակներից մեկի դուռը փորձել են բացել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 04.50-ի սահմաններում, առանց տեխնիկական միջոցների գործադրման, փորձել են բացել Աղբյուր Սերոբի փողոցի թերթի կրպակի դուռը, սակայն միացել է անվտանգության համակարգը։ Անհայտ անձինք դիմել էին փախուստի՝ պատճառելով գույքային վնաս:

Արարատի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է արարքը կատարած անձանց ինքնությունը։ Շիրակի մարզի երկու՝ և Արագածոտնի մարզի մեկ բնակիչ կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։
Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news