Սերխիո Ռամոսին երկարաժամկետ որակազրկում է սպառնում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Սպորտ

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովի կողմից հնարավոր է՝ որակազրկվի 12 խաղով:

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Աթլետիկոյի» հետ հանդիպման դրվագներից մեկում Ռամոսը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել հանդիպման մրցավարներից մեկի հասցեին: Եթե Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային հաջողվի ապացույցներ ձեռք բերել, Ռամոսը կորակազրկվի 12 խաղով: Լավագույն դեպքում Ռամոսը կորակազրկվի 4 խաղով:

Այսպիսով, Սերխիո Ռամոսն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել հոկտեմբերի 26-ին «Կամպ Նոու» ստադիոնում տեղի ունենալիք «Բարսելոնայի» հետ արտագնա հանդիպմանը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռամոսը «Ռեալի» կազմում մասնակցել է 7 հանդիպման: