Գործադիրը հաստատել է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման՝ 2020-ի ծրագիրը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Նիկոլ

Կառավարությունը հաստատել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թվականի ծրագիրը:

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սոցիալական աջակցության ծրագիրն իրականացվում է սահմանամերձ 16 համայնքում ընգրկված 38 բնակավայրերում:

Ըստ այդմ՝ նախատեսվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝ հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի փոխհատուցում, սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցում: