Իրանի և Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտին կընդլայնի ԵԱՏՄ-ի տնտեսական հզորությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

«Իրանի և Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտու ձևավորումը կընդլայնի ԵԱՏՄ երկրների տնտեսական հզորությունը։ Երկու պետություններն էլ ունեն տնտեսական լուրջ քաշ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» եթերում ասել է ԱԺ «ԲՀ» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը լուրջ ինտելեկտուալ պոտենցիալ ունի Սինգապուրի հետ հարաբերություններ զարգացնելու համար։ Խնդիրն այն է, թե Հայաստանն առաջարկների ի՞նչ փաթեթով կներկայանա։

«Սինգապուրը շատ պրագմատիկ քաղաքականություն է վարում։ Հայաստանը լուրջ ինտելեկտուալ պոտենցիալ ունի այդ երկրի հետ հարաբերություններ զարգացնելու համար։ Հարկավոր է միայն տաքացնել այդ հետաքրքրությունները»,- կարծում է Աբովյանը։

Առավել մանրամասն՝ դիտեք ստորև ներկայացվող տեսանյութում։