Երևանում Mercedes-ը բախվել է կայանված մեքենայի,ջարդուփշուր արել կարասներ և գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

.

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

ժամը 19։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակից դեպի Նոր Նորքի 9-րդ զանգված տանող ճանապարհահատվածում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Daihatsu մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված մի քանի կարասների և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։