Քոչարյանը կալանախցում յոգայով պարապեց, բայց ոչ մի բան չօգնեց. նրա վիճակ վատանում է․ «ՉԻ»

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Ռոբերտ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Այնտեղ մարտի 1-ի գործով մեղադրյալը անցնելու է ընթացիկ բուժզննում:

Նմուշի համար գոնե մի առողջ նախկին պաշտոնյա չենք ժառանգել, ուղղակի այդ հիվանդությունների ախտանիշները սկսեցին երևալ հեղափոխությունից հետո, իսկ երբ նրանց դեմ քրեական գործեր հարուցվեցին, բոլորի առողջական վիճակը միանգամից ծայրահեղ վատացավ: Մի քանի հոգի էլ բուժման նպատակով հեռացան Հայաստանից, ու նրանց վիճակը այնքան վատ է, որ մինչև հիմա չեն կարողանում վերադառնալ:

Խեղճ Ռոբերտ Քոչարյանը այդքան սահնակ ու առագաստանավ քշեց, աֆրիկաներում առյուծների ու բիզոնների հետևից վազեց, կալանախցում պարապեց յոգայով ու ոչ մի բան չօգնեց. նրա վիճակն էլ է օր օրի վատանում է: ՉԻ». Ժամանակն է, որ Հայաստանի քննչական ծառայությունը լրջորեն զբաղվի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք առողջապահության համակարգը ղեկավարած պաշտոնյաներով, որոնք մեր երկրի ղեկավարության առողջությամբ ընդհանրապես չեն զբաղվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: