Դայակը թալանել է Շրջակա միջավայրի նախարարի խորհրդականի տունը՝ հափշտակելով ոսկի և փող

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Նարինե Ս.-ն և հայտնել, որ այս տարվա հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ, 30-ամյա Արմինե Մ.-ն իր տան ննջասենյաից հափշտակել է 700 000 դրամ արժողությամբ ոսկյա խաչը և 400 ԱՄՆ դոլար: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նարինե Ս.-ն իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական, իսկ կասկածյալ Արմիեն Մ.-ն իր տան մասնավոր դայակն է: