36-ամյա տղամարդը մտել է չկողպված դռներով տներ և գողություն արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

գող

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված բնակարանային մի շարք գողություններ: Մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն։ 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականին 36-ամյա տղամարդը, Երևան քաղաքում օգտվելով բնակարանների մուտքի դռների կողպված չլինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել տարբեր բնակարաններ և կատարել գորղություններ՝  քաղաքացիներին պատճառելով գույքային վնաս: 

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 1982 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news