Հակառակորդի դիվերսիան կանխելու համար ՊԲ զինծառայողներ են պարգևատրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 1, 24News

սահման

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը եւ Էմիլ Ներսիսյանը:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը եւ  Ռաֆիկ Օրդոյանը: