Երվանդ Մանարյանին և Միխայիլ Պիոտրովսկիին կշնորհվի պատվավոր Երևանցու կոչում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Հասարակություն

«Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին և հռչակավոր գիտնական, Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն, ծնունդով երևանցի Միխայիլ Պիոտրովսկիին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը: