Կոտայքի մարզում Mercedes-ը տապալել է գովազդային վահանակն ու բախվել ծառին. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Հոկտեմբերի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Mercedes E350 մակնիշի 13 LA 300 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան –Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել գովազդային վահանակին, կոտրել այն և առաջ ընթանալով՝ բախվել ծառին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ով աղջիկ է եղել, և նրա 2 ուղևորեր բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news