Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է. ՀՖՖ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Սպորտ

Սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մխիթարյանն այսօր Հռոմում բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում մեր ավագի մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։

Այսպիսով, Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին, իսկ վերականգման ավելի հստակ ժամկետները պարզ կլինեն կրկնակի հետազոտությունից հետո։