Տիգրան Սարգսյանը ներկայացրեց ԵԱՏՄ զարգացման խոչընդոտներն ու լուծման ուղիները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Եվրասիական տնտեսական միության զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, խնդիրների լուծման նոր մեխանիզմներ։ Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին հաջորդող քննարկման ժամանակ հայտարարեց Եվրասիական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է վերացնել ապրանքաշրջանառությանն  և տրանսպորտային փոխադրումներին խանգարող բոլոր ավելորդ վարչարարությունները, ինչպես նաև առաջ տանել ԵԱՏՄ թվային օրակարգը։

Ֆորումին Սարգսյանից հետո ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։