Իսպանական El Periódico-ն հոդված է հրապարակել Արցախ տեղափոխված սիրիահայի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

.

El Periódico-ի համար իր հոդվածում Ստամբուլում գործունեություն ծավալող իսպանացի լրագրող Ադրիա Ռոչա Կուտիլերը պատմում է սիրիահայ կոշկակար Նարսես Դեմիրճյանի պատմությունը, ով պատերազմը սկսվելուց մի քանի տարի առաջ թողել էր իր երկիրը Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպությունից։

««Ոչ, ես երբեք ոչ մի տեղից չեմ հեռացել», - ասում է այժմ Նարսեսը: «Ես ուղղակի տեղափոխվել եմ իմ երկրից իմ երկիր՝ Սիրիայից Հայաստան»: Այնուամենայնիվ, ի տարբերություն շատ սիրիահայերի, Նարսեսը որոշեց բնակություն հաստատել Ստեփանակերտում՝ դե ֆակտո, բայց դեռևս չճանաչված պետության մայրաքաղաքում:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը  տրամադրել է կազմակերպչական և նյութատեխնիկական օժանդակություն՝ սույն հոդվածի պատրաստման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ամբողջական հոդվածն՝ այստեղ։