System Of a Down-ը Եվրոպայում համերգային շրջագայությունից ստացված միջոցների մի մասը կուղղի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

.

Աշխարհահռչակ System Of a Down ռոք խմբի երաժիշտները հայտարարել են, որ հաջորդ տարի համերգային շրջագայությամբ հանդես գալուց ստացված հասույթի մի մասը կփոխանցվի Հայաստանին:

«Ուրախ ենք հայտնելու 2020 թվականի մեր եվրոպական շրջագայության համերգների ամսաթվերի մասին: Տոմսերի վաճառքը մեկնարկում է հոկտեմբերի 4-ին: Այն կներառի նաև VIP կարգի տոմսերը, որոնց վաճառքից ստացված միջոցները կփոխանցվեն «Իմ քայլը» հիմնադրամին, որն աջակցում է առողջապահությանը, կրթությանը, բարեկեցությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող նախաձեռնություններին Հայաստանում»,- ասվում է խմբի՝ սոցցանցերում հրապարակած հաղորդագրության մեջ:

Տեղեկացնենք, որ երաժիշտները համերգներով հանդես կգան Նիդերլանդներում, Գերմանիայում, Չեխիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Շվեյցարիայում և Շվեդիայում: