«Հրապարակ». Իգիթյանը ծանր է տանում ԵԽԽՎ պատվիրակության կազմից հեռացվելու փաստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Իգիթյան

«Հրապարակը» գրում է․ «Իշխանությունը թեկնածու է որոնում՝ ումով փոխարինել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, իմքայլական Հովհաննես Իգիթյանին։ Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարմար թեկնածու դեռ չեն գտնում։

Միքայել Զոլյանին կընդգրկեին, եթե նա ամուլսարական չլիներ և Նիկոլ Փաշինյանի թիրախում չհայտնվեր։ Իգիթյանն այս նստաշրջանին վերջին անգամ է մասնակցում և, մեր աղբյուրների փոխանցմամբ, անչափ ծանր է տանում իրեն հեռացնելու փաստը, քանի որ նա իշխանական ցուցակում է հայտնվել հենց այդ նպատակով, որ գործունեություն իրականացնի միջազգային այդ հարթակում»,-գրում է թերթը:

Առավել Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: