Վրաստանում ՀՀ դեսպանը նախարար Ղարիբաշվիլուն ներկայացրեց ՀՀ նորանշանակ ռազմական կցորդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը  հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Այս մասին հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանությունից: 

Դեսպան Սադոյանը շնորհավորեց Իրակլի Ղարիբաշվիլիին պաշտոնի ստանձնման առթիվ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կխորանա պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերությունները։

Իրակլի Ղարիբաշվիլին նշեց, որ հայ-վրացական եղբայրական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և զարգացման մեծ ներուժ։

Դեսպան Սադոյանը նախարար Ղարիբաշվիլիին ներկայացրեց Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանին։

Հանդիպմանը կողմերը քննարկեցին ռազմական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցության հեռանկարները։

Զրուցակիցները կարևորեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը նպաստող քայլերի իրականացումը։