Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է եղել․ կա 3 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

«Turan.az»-ն հայտնում է, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմանում, ադրբեջանաիրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սահմանապահները սպանել են 3 մարդու: 

Սահմանապահները նկատել են 3 անձի, կոչ են արել կանգնել, ինչին ի պատասխան սահմանախախտները սկսել են կրակել սահմանապահների ուղղությամբ:

Սահմանապահները պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով երեք սահմանախախտներն էլ սպանվել են:

Սպանվածների մոտից հայտնաբերվել է 15 կգ թմրանյութ և փամփուշտներ:

Սահմանախախտների ինքնությունը ճշտվում է: