Խաչանովը դուրս է եկել թենիսի Պեկինի մրցաշարի քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս է եկել թենիսի Պեկինի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժերեմի Շարդիի հետ եւ առավելության է հասել 7:6 (7:0), 7:6 (7:5)։ Պայքարը տեւել է 1 ժամ 41 րոպե։

Կիեզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի հետ, որը 6։3, 6։4 հաշվով պարտության է մատնել ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։

Անցած տարի Պեկինի մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլին։