Ռանչպար գյուղում սկսվել է մանկապարտեզի շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Արարատի մարզի Ռանչպար գյուղում սկսվել է մանկապարտեզի շինարարությունը, որի կառուցման խոստումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվել է մարտի 16-ին իր կատարած այցի ընթացքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մանկապարտեզը իր միջոցներով կառուցում է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը:

Սա նաեւ փորձնական ծրագիր է, որի արդյունքներով պիտի որոշում կայացնենք Հայաստանում մանկապարտեզաշինության լայնածավալ ծրագիր իրականացնելու մարտավարության վերաբերյալ»,- գրել է Փաշինյանը: