Վախճանվել է հանրահայտ չեխ երգիչ Կարել Գոտը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

80 տարեկանում վախճանվել է չեխ էստրադային երգիչ Կարել Գոտը:
«Կարել Գոտը մահացել է երեքշաբթի կեսգիշերից քիչ առաջ։ Նա մահացել է մերձավորների շրջապատում», - լրագրողներին հայտնել է  նրա պրոդյուսեր Անետա Շտոլցովան:

Վերջին տարիներին արտիստը պայքարում էր օնկոլոգիական հիվանդության դեմ:

Ստեղծագործական կարիերայի ընթացքում Գոտը ձայնագրել Է ավելի քան 2 հազար երգ:

Միայն Չեխիայում թողարկվել է նրա ավելի քան 200 ալբոմ, վերջինների թվում է՝ «Ta pravа»-ն։ Արտասահմանում, ընդհանուր առմամբ, վաճառվել է նրա ձայնագրություններով 30 մլն աուդիոկրիչ:

Առավել շատ վաճառված է մնում 1977 թվականին ԽՍՀՄ-ում թողարկված «Կարել Գոտ» ալբոմը (4,5 մլն օրինակ): Գոտը նկարահանվել է մոտ 30 գեղարվեստական ֆիլմում, գլխավորապես՝ կատակերգական ու երաժշտական, 20-ից ավելի ժապավեններում նա մարմնավորել է իրեն: