Թուրքիային թույլ չենք տա Սիրիա ներխուժել․ Մակրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Եվրախորհրդի 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է նաև Սիրիայի հարցում Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականության մասին։

Մակրոնը շեշտել է, որ իրենք թույլ չեն տա Թուրքիային, սիրիացի փախստականների խնդիրը շահարկելով և որպես գործիք օգտագործելով, ներխուժել Սիրիա։ Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ Թուրքիայի վարած այդ քաղաքականությունն անընդունելի է։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը: