Տիգրան Սարգսյանի առաջարկները էապես կբարձրացնեն ԵԱՏՄ-ի արդյունավետությունը. Արմեն Մանվելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Իսկապես սա աննախադեպ և շատ բարձր մակարդակի միջազգային միջոցառում էր, և Հայաստանի իշխանությունները իրենց առջև դրած հիմնական խնդիրները, այն է առկա հարցերի բարձրաձայնման, և կազմակերպված անցկացման առումով հաջողությամբ լուծեցին»,- խոսելով Երևանում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից և դրա ընթացքից, այս մասին, 24TV-ի եթերում ասել է  ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ, աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը:

Փորձագետն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-Իրան, ԵԱՏՄ-Սինգապուր համագործակցությանը, ինչպես նաև այս ողջ համատեքստում Հայաստանի տնտեսական հնարավորությունների և ռիսկերի մասին:

Խոսվել է նաև Հայաստանի համար ռուսական գազի գնի հնարավոր թանկացման, և դրա պատճառների մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: