«Շերեմետևո»-ում կոշտ վայրէջքի ժամանակ բռնկված SSJ100-ի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

.

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում մայիսին կոշտ վայրէջքի ժամանակ բռնկված SSJ100 օդանավի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին:

Դենիս Եվդակիմովին մեղադրանք է առաջդրվել Քրեական օրենսգրքի «Օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է երկուսից ավելի մարդկանց մահվան» հոդվածով:  

Աղբյուրի փոխանցմամբ հքետաքննության տվյալներով՝ հրամանատարը «կոշտ վայրէջք իրականացրել», իսկ նրա հետագա գործողությունները, որոնք խախտել են «սահմանված կանոնները» հանգեցրել են օդանավի բռնկմանը:  

Եվդակիմովը չի ընդունել իր մեղքը, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել են ազատազրկման հետ կապ չունեցող միջոց:  Այս մասին գրում էТАСС գործակալությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ի տեղին տեղի ունեցած միջադեպի հետևանքով, երբ թռիչքի մեկնարկից րոպեներ անց վթարային վայրէջք իրականացնելու պահին հրդեհվել էր Մոսկվայից Մուրմասնկ ուղևորվող օդանավը, 41 մարդ մահացել էր: