Խոշոր հրդեհ Լոռու մարզում․ կա տուժած․ Shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

.

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:17-ին ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 43 շենքի 1-ին հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարները 2 մարտական հաշվարկով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը, դեպքի վայր է ժամանել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը և այրվածքներ ստացած ու ծխահարված տան տիրոջը տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը, ապա մարել այն:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, փրկարարները 5-րդ հարկից ևս մեկ երեխա են իջեցրել ու տեղափոխել հիվանդանոց:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: