Նոյեմբերյանում հակառակորդը կրակել է քաղաքացիական տրակտորի վարորդի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

սահման

Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող քաղաքացիական տրակտորի վարորդը։ Այդ մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է 24News-ին։

ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնց համաձայն Տավուշի կողմից քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներ են արձակվել։

«Ի տարբերություն Ադրբեջանի հեքիաթների՝ տեսադիտարկման համակարգով մենք կարող ենք ապացուցել, որ քաղաքացիական տրակտորը նախօրեին ինժեներական գործ անելիս է եղել, իրենք կրակել են և վիրավորել են տրակտորի վարորդին»,-ասել է ՊՆ խոսնակը։