Հակառակորդի դիվերսիան կանխած զինծառայողներին ընդունել է Արցախի նախագահը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

զինվոր

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հակառակորդի դիվերսիան կանխած զինծառայողներին ընդունել է Բակո Սահակյանը։

«Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած, անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներից 4-ն այսօր հանդիպեցին նախագահի հետ»,-գրել է Արցախի նախագահի խորհրդականը և լուսանկարներ հրապարակել։