Մեծ Բրիտանիան ինքը պետք է լուծի Brexit-ի շուրջ խնդրահարույց պահերը․ Եվրահանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Մեծ Բրիտանիան ինքը պետք Է լուծի այն «խնդրահարույց պահերը», որոնք տեղ են գտել Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու պայմանների շուրջ համաձայնության հասնելու վերաբերյալ Լոնդոնի առաջարկություններում: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն՝ մեկնաբանելով բրիտանական կառավարության հայտարարությունը, թե այժմ գնդակը Բրյուսելի դաշտում Է: Այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

«Խնդրահարույց պահերի շուրջ, այո՛, պետք Է աշխատանք տարվի, բայց Մեծ Բրիտանիայի կողմից: Մեծ Բրիտանիան Է լքում ԵՄ-ն, ոչ թե հակառակը: Մենք ո՛չ գնդակ ենք պահելու, ո՛չ Էլ որեւԷ այլ առարկա»,-ասել Է նա:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ Է արել Եվրամիությանը՝ պատրաստակամություն հանդես բերել Brexit-ի շուրջ գործարքի հասնելու հարցում՝ հայտարարելով, որ այլապես Մեծ Բրիտանիան պատրաստ Է ԵՄ-ն լքել առանց համաձայնագրի: «Մենք հսկայական ճկունություն ենք ցուցաբերել, որպեսզի հասնենք համաձայնության: Եթե մեր եվրոպական հարեւանները որոշեն չդրսեւորել գործարքի հասնելու համապատասխան պատրաստակամություն, այդժամ մենք հարկադրված կլինենք հոկտեմբերի 31-ին Եվրամիությունը լքել առանց գործարքի, եւ մենք պատրաստ ենք դա անել»,-ասել Է Ջոնսոնը: