Երևանում վրաերթի են ենթարկվել մայր եւ որդի․ քաղաքացիները նրանց տեղափոխել են հրվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

.

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 21։25-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշյան 1 փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, այնուհետև շտապօգնության բժշիկները նրանց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ ոստաիկանության կողմից նյութեր են նախապատրասվում։

Լրատվամիջոցը հայտնում է, որ ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ տուժածները մայր ու որդի են։