Լուկաշենկոն Երևանում հիստերիա է արել, միայն Փաշինյանին է հաջողվել հանգստացնել․ «Незыгарь»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Լուկաշենկո

«Незыгарь» տելեգրամ-ալիքը ներկայացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանից ժամանակից շուտ մեկնելու իր վարկածը:

Հղում անելով Մինսկի իր աղբյուրներին՝ ռուսական «Незыгарь»-ը հայտնում է, որ Լուկաշենկոյի վերադարձի պատճառը դարձել է Ռուսաստանի կտրուկ արձագանքը ռուսական դեսպանատան ռազմական կցորդ Ռոման Սպիրիդոնովի՝ Բելառուսը լքելուն: Սպիրիդոնովը երկիրը լքել է բելառուսական կողմի խնդրանքով:

Աղբյուրը նաև նշում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում կարճ զրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ, ինչից հետո իրավիճակը լարվել է: Գործին միջամտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կարողացել է Լուկաշենկոյին ստիպել պահպանել հանգստությունը:

«Լուկաշենկոն Երևանում հիստերիա է բարձրացրել: Միայն Նիկոլ Փաշինյանին է հաջողվել նրան ստիպել հանգստություն պահպանել: Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Լուկաշենկոյի հետ դեմ դիմաց հանդիպում ունենալ»,- տեղեկացնում է «Незыгарь»-ը:

Նշվում է, որ այդ միջադեպից հետո, չսպասելով միջոցառման ավարտին, բելառուսական ողջ պատվիրակությունը լքել է Հայաստանը, իսկ Լուկաշենկոն ոչ մեկին հրաժեշտ չի տվել: