Շախմատի պատանեկան ԱԱ-ում հայ շախմատիստներն առաջատարների խմբում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է  շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին հայտավորված է 62 երկրի 465 շախմատիստ: Հիշեցնենք, որ Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ:

Մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնում են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը:
Մ16 տարիքային խմբում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը:

Մ18 տարիքային խմբում մեդալների համար  պայքարում են գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը:

Երեք տուրից հետո մեր շախմատիստներից չորսը` Մամիկոն Ղարիբյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը, վաստակել են 2,5 միավոր և տեղ են զբաղեցնում առաջատարների խմբում:

Մրցաշարը բաղկացած է 11 տուրից: