Ես ԵԽԽՎ պատվիրակության կազմից չեմ հեռանում․ Հովհաննես Իգիթյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

«Ես ԵԽԽՎ պատվիրակության կազմից չեմ հեռանում, հույս ունեմ՝ մեր պատվիրակությունը չի փոխվի։ Գտնում եմ, որ Հայաստանի պատվիրակությունը ԵԵԽՎ-ում արդյունավետ է աշխատում և նույն կազմով պետք է շարունակի աշխատել», -լրագրողների հետ զույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իրեն հեռացրել են պատվիրակության կազմից։

«Մարդիկ տեսնում են՝ ինչպես է այնտեղ աշխատում մեխանիզմը և տեսնում են Ադրբեջանի զինանոցը։ Վերջին մեկ տարում որևէ բանաձև, որտեղ Ադրբեջանը կկարողանա անցկացնել «օկուպացիա» արտահայտությունը, չկա և չի լինելու», - ասաց պատգամավորը։